Թե՛ Մարգարիտա Սիմոնյանը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ պետք է հաշվի նստեն իրողության հետ, որ ՀՀ-ն կարմիր գիծ է. Ալեն Սիմոնյան


Թե՛ Մարգարիտա Սիմոնյանը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ պետք է հաշվի նստեն իրողության հետ, որ ՀՀ-ն կարմիր գիծ է. Ալեն Սիմոնյան
Հոկտեմբեր 26 12:26 2022

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձի նկատմամբ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ հարցին։

 

«ՀՀ-ն մեզ համար կարմիր գիծ է, իր սահմանները կարմիր գիծ են, ուստի էդ բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ», - ասաց ԱԺ նախագահը։



loading...