13 օր է զինվորներից տեղեկություն չկա. մնացել են ձորակի մեջ, իսկ դիրքն անցել է ադրբեջանցիներին. Զինվորի հայր (տեսանյութ)


13 օր է զինվորներից տեղեկություն չկա. մնացել են ձորակի մեջ, իսկ դիրքն անցել է ադրբեջանցիներին. Զինվորի հայր (տեսանյութ)
Սեպտեմբեր 26 14:28 2022

Ուղիղ 13 օր է՝ ոչ մի լուր, տեղեկություն չունեմ՝ ոչ իմ երեխայից, ոչ մյուս բոլոր երեխաներից։ 13 օր է՝ ձորակում ունենք վիրավորներ, դիեր, ոչ մի նախաձեռնություն չեն իրականացնում, որ գոնե վիրավոր երեխեքին ժամանակին հանեին, երեխեքը հիմա փրկված կլինեին։

Այս մասին ՊՆ շենքի մոտ լրագրողների մոտ զրույցում ասաց զինծառայողի ծնող Սերժ Ղազարյանը։ «Պատկերացնում եք՝ 13 օր, ձորակի մեջ դիերը գելերը, աղվեսներն արդեն հոշոտած կլինեն, ոնց պետք է տանենք տանք էդ ծնողներին»,- նշեց նա՝ հավելելով, որ դիմում են բոլոր կառույցներին, որևէ մեկը միջոցներ չի ձեռնարկում. «Առողջ երեխա ենք տվել, որ սահման պահի, մեր հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակի մեջ ենք։ Անորոշ վիճակ է, բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին, պատրաստ եմ իմ տղաների կողքին լինեմ»։

 
 
 

Ծնողը հայտնեց, որ դիրքն՝ Վերին Շորժայի հատվածում անցել է ադրբեջանական հսկողության ներքո, ապա, դիմելով ՀՀ ՊՆ-ին, նշեց՝ ինչու նույն օրը նախահարձակ չի եղել, որ նույն դիրքերը վերցնի, այդքան գերիներ ու զոհվածներ չունենանք։ Սերժ Ղազարյանի խոսքով՝ իր երեխան այսօր անհայտ վիճակում է, չգիտի՝ զոհված է, անհայտ կորած է, թե գերեվարված։