Խոշոր ավտովթար՝ Երևանում


Խոշոր ավտովթար՝ Երևանում
Օգոստոս 26 23:35 2022

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Հյուսիս-Հարավ մայրուղի տանող ճանապարհին բախվել են 2 Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: