Ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել


Ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Օգոստոս 26 15:12 2022

«Արմենիա» ԲԿ-ում 20-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվաշի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 20-ամյա ծննդկանը մահացել է երեկ՝ օգոստոսի 25-ին՝ «Արմենիա» ԲԿ-ում։ Նա Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։