Հանրապետական ծննդատանը 20-ամյա ծննդկան է մահացել


Հանրապետական ծննդատանը 20-ամյա ծննդկան է մահացել
Օգոստոս 26 12:30 2022

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վերջինը Լոռու մարզի բնակիչ էր և ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։