Օգոստոսի 23-ին ժամը 07:00-ից կդադարեցվի ջրամատակարարումը


Օգոստոսի 23-ին ժամը 07:00-ից կդադարեցվի ջրամատակարարումը
Օգոստոս 22 12:30 2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 24-ը ժամը 07:00-ն  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: