Հարձակումից 2 օր անց այցելեցի Վեհափառին․ Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Վեհափառին ծննդյան օրվա կապակցությամբ


Հարձակումից 2 օր անց այցելեցի Վեհափառին․ Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Վեհափառին ծննդյան օրվա կապակցությամբ
Օգոստոս 21 20:15 2022

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայող Կաթողիկոսին՝ հրապարակելով նրա հետ լուսանկար:

«Այսօր Գարեգին Վեհափառի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց Հայրապետին ու մաղթում արևշատություն։

 

ՀԳ. Վեհափառի հետ ավելի լավ լուսանկար ցավոք չունեմ։ Բայց սա ինձ համար շատ թանկ է, քանի որ պատկերում է, թե երբ, ինչու և ինչպես ես դարձա բացարձակ անհանդուրժող Հայաստանում հաստատված նեռի իշխանության հանդեպ։ 2018-ի հուլիսի 17-ն է, երբ «նոր Հայաստանի» իշխանությունների թողտվությամբ (կամ գուցե դրդմամբ) կատարվեց չլսված սանձարձակություն - ֆիզիկական ոտնձգություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։ Հարձակումից 2 օր անց այցելեցի Վեհափառին, լուսանկարն էլ արվել է այդ օրը»,- գրել է Մելիքյանը։