Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Սերդար Քըլըչին


Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Սերդար Քըլըչին
Օգոստոս 21 18:38 2022

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:

Իր գրառումը Ռուբինյանը հասցեագրել է թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը։ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։