Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը 6 մեդալ է նվաճել Թուրքիայում կայացած Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ոսկե մեդալներ են նվաճել Համեստ Աֆրիկյանն (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։
Բացի այդ, 4 հայ մարզիկներ էլ բրոնզե մեդալներ են նվաճել։ Այսպես` ԵԱ-ում մեդալներ են նվաճել նաև Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։










