«Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ». Արայիկ Հարությունյան


«Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ». Արայիկ Հարությունյան
Օգոստոս 15 08:49 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս: Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»: