Կրամատորսկի ուղղությամբ թեժ մարտեր են


Կրամատորսկի ուղղությամբ թեժ մարտեր են
Օգոստոս 14 10:20 2022

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կրամատորսկի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում: «Հարձակողական գործողություններով հակառակորդը փորձել է բարելավել մարտավարական իրադրությունը, սակայն հաջողության չի հասել, նահանջել է: Իվանո-Դարիևկայի շրջանում ռազմական գործողությունները շարունակվում են»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ Սլավյանսկի ուղղությամբ ռուսական զորքը փորձել է ճեղքել ուկրաինական ստորաբաժանումների պաշտպանությունը. գրոհը հետ է մղվել: