Իշխանության դեմ հանցագործությունների գործերով պաշտոնյային խորհրդականի դասային աստիճան է շնորհվել


Իշխանության դեմ հանցագործությունների գործերով պաշտոնյային խորհրդականի դասային աստիճան է շնորհվել
Հուլիս 4 09:35 2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը. 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վաղինակ Հրաչիկի Ջանազյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է նախագահի հրամանագրում: