«Ոստիկանները սրիկայաբար 37 թվի ցուցմունքներ են գրել»․ Գեղամ Մանուկյան


«Ոստիկանները սրիկայաբար 37 թվի ցուցմունքներ են գրել»․ Գեղամ Մանուկյան
Հուլիս 3 22:14 2022

«Ահավորություն է այն, ինչ կատարվել է։ Ցուցմունք տվող ոստիկանները սրիկայաբար 37 թվի ցուցմունքներ են գրել»,- Արմավիր ՔԿՀ-ի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման ակցիաների ժամանակ ձերբակալված քաղաքացիների դեմ ոստիկանների ցուցմունքներին։

«Նրանք պատասխան են տալու՝ առաջին հերթին բարոյապես։ Ոստիկան կա, որ ցուցմունք է տվել տասնյակ քաղաքացիների դեմ։ Չկա որևէ փաստական տվյալ, որ այդ մարդիկ կատարած լինեն անօրինականություն, փոխարենը ոստիկանը րոպեն մեկ ցուցմունք է գրել, որ ծեծվել է․ մեծ մասը սուտ է խոսում»,-ասաց Մանուկյանը։