«Տեխնիկան անշարժ է, արդեն մի շաբաթից ավել չեն աշխատում»․ Արման Վարդանյան


«Տեխնիկան անշարժ է, արդեն մի շաբաթից ավել չեն աշխատում»․ Արման Վարդանյան
Հուլիս 3 16:35 2022

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․ «Երևան-Սևան, Արծիվի մոտի կամուրջն է։
Սա այն կամուրջն է, որի շինարարությունը, մեկ ամիս առաջ վրա հասավ` Սևանի սեզոնի բացման կապակցությամբ, հատուկ խցանումներ կազմակերպելու համար։
Կա նոր ձեռքբերում` տեխնիկան անշարժ է, արդեն մի շաբաթից ավել չեն աշխատում։
Պատասխանատուները ձեզ մաղթում են դուխով ճամփորդություն դեպի Սևան»։