Սա իմ երեխեքի հողն է, Արցախը չեմ լքելու. Աղավնոյում կյանքը բնականոն հունով է շարունակվում


Սա իմ երեխեքի հողն է, Արցախը չեմ լքելու. Աղավնոյում կյանքը բնականոն հունով է շարունակվում
Հուլիս 3 12:30 2022

 



Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կյանքն ընթանում է բնականոն ռիթմով, բնաիչների շրջանում խուճապ չկա: Արցախի Հանրային հեռուտաընկերության պատրաստած ռեպորտաժում Աղավնոյի գյուղապետը հպարտությամբ է նշում հետպատերազմյան շրջանումձեռք բերածհաջողությունների մասին:

«Դպրոցը, դահլիճը եւ բուժկետը վերանորոգեցինք, գյուղապետարանի շենքի տանիքն էլ է վերանորոգվել, ֆուտբոլիդաշտը բարեկարգվել»,- նշում է նա:

Բնակիչները կարծում են, որ գյուղը լքելով հարցը չի լուծվի, քանի որ թշնամին դրանից հետո էլ կշարունակի այլ բնակավայրեր պահանջել:

Գյուղի բնակչուհի Նարինե Ռասոյանը նույնպես չի պատրաստվում գյուղը լքել, ավելին` շուտով բանակ է ճանապարհելու որդուն:

«Որպես ինչ լքեմ Արցախը, չունեմ լքելու, քանի որ սա իմ երեխեքի հողն է»,-ասում է նա:

Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը պնդում է` գյուղը լքելու ոչ մի պաշտոնական առաջարկ կամ խոսակցություն չի եղել, միայն խոսակցություններ են լսել:

 

Մանրամասները` տեսանյութում: