«Բնության մեջ քանի՞ шպпւշ գոյություն ունի, ով կհավատա, որ ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում հայերի համար»․ Էդգար Ղազարյան


«Բնության մեջ քանի՞ шպпւշ գոյություն ունի, ով կհավատա, որ ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում հայերի համար»․ Էդգար Ղազարյան
Հուլիս 3 12:00 2022

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջինը
Բերձորը շրջանցող ճանապարհի թեման հանրային քննարկումների առարկա դառնալուց հետո, կարևոր է հասկանալ, թե բնության մեջ քանի ապուշ գոյություն ունի, ով կհավատա, որ Հայաստանի տարածքում Գորիս-Կապան ճանապարհը հայերի համար փակած ադրբեջանցիները, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական շինարարական կազմակերպությունների ջանքերով, նոր ճանապարհ են կառուցում հայերի համար։
Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում, ով, ցավալիորեն, զբաղեցնում էր Արցախի նախագահի աշխատասենյակը։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուսամ դրանք այլևս կլինեն ապարդյուն, իսկ Արցախի նախագահի աշխատասենյակում հայտնաբերվածը արցախցիների ջանքերով մեկ օր շուտ կվռնդվի այնտեղից` իբրև Արցախի գլխավոր սպառնալիքներից մեկի չեզոքացում»։

 
Աղբյուրը` Էդգար Ղազարյան