Հայկ Մամիջանյանը հրաժարական է ներկայացրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից


Հայկ Մամիջանյանը հրաժարական է ներկայացրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից
Հուլիս 1 16:27 2022

ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հրաժարական է ներկայացրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի գրառմամբ.

«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։

 

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»: