Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը


Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը
Հուլիս 1 13:20 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 30-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը.

 

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Թեկնածուն Կառավարությունում շնորհակալություն հայտնեց հավատի և վստահության համար։