Հայկական Բերձորի նկարները՝ Խորհրդարանի պատերի մոտ


Հայկական Բերձորի նկարները՝ Խորհրդարանի պատերի մոտ
Հուլիս 1 12:00 2022

ԱԺ շենքի մոտ հավաքված Դիմադրության շարժման մասնակիցները Խորհրդարանի պատերի մոտ տեղադրել են հայկական Բերձորի լուսանկարները՝ դրանով ևս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանի օրակարգի թիվ մեկ հարցն այսօր Բերձորն ու հարակից գյուղերն են։ Այդ խորհրդանշական քայլից հետո բողոքի ակցիայի մասնակիցները հեռացան Աժ-ի մոտից։

Հիշեցնենք, որ ԱԺ «ՔՊ» խմբակցությունն արտահերթ նիստում միայնակ քննարկում է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին մանդատից զրկելու հարցը։ Ի աջակցություն ընդդիմադիր պատգամավորների՝ «Դիամդրության» շարժումը շտապ հավաք էր կազմակերպել ԱԺ-ի մոտ։

 

Հիշեցնենք նաև, որ այսօր՝ 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա Դիմադրության շարժման հանրահավաքը։