Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի ազգային վարորդական իրավունքի վկայականները ճանաչող օրինագիծը


Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի ազգային վարորդական իրավունքի վկայականները ճանաչող օրինագիծը
Հունիս 30 11:00 2022

Ռուսաստանի պետդուման հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման պարագայում»,- ասվում է օրինագծում ։

Ներկայում նմանատիպ նորմը կիրառվում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի օգտագործումը՝ որպես պաշտոնական լեզու: