«SpaceX-ի սաղ էջերը նայել եմ. Հայաստանի անունը չկա». Գևորգ Աճեմյան


«SpaceX-ի սաղ էջերը նայել եմ. Հայաստանի անունը չկա». Գևորգ Աճեմյան
Մայիս 26 23:38 2022

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «SpaceX-ի սաղ էջերը նայել եմ՝ վեբ սայթից սկսած, վերջացրած Twitter ու Instagram: Transporter 5 անունով արբանյակի մասին խոսվում է, բայց չի նշվում, որ Հայաստանի պատվերն է։ Ոնց հասկանում եմ, ընդամենը «վարձով ենք վերցրել», որն էլ, Աստված գիտի՝ պատերազմի ժամանակ կաշխատի՞, թե՞ ռուսական ՏՈՐ-երի նման փչացած վիճակում կգան, մեխանիկներն էլ մի քանի շաբաթ ուրիշ տեղերում գործով զբաղված կլինեն։ Հետևաբար, լրագրողները պետք է հարցախեղդ անեն կիկոլին ու արշակ հակոբյանին»:

 
Աղբյուրը` Գևորգ Աճեմյան