«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց, հաջորդ իրազեկման երթը տեղի կունենա վաղը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից։
Հիշեցնենք,որ այսօր Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան, «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ շարունակում են երթը,իսկ Երևանում ցերեկը մի շարք ակցիաներ են իրականացրել ՀՅԴ֊ական երիտասարդները, ուսանողները` #զարթնիր լաո, #զարթնիր ուսանող կարգախոսներով։
Ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը, միաժամանակ ակցիա է իրականացրել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, փակել են ճանապարհներ։
Այնուհետև ընդդիմադիր ուժերը մայրաքաղաքի տարբեր հատվածներից միացել են իրար Ֆրանսիայի հրապարակում և ավարտել ակցիան Ազատության հրապարակում։ Հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ։