Երկիր մոլորակի վրա սկսվել է 6-րդ զանգվածային ոչնչացումը


Երկիր մոլորակի վրա սկսվել է 6-րդ զանգվածային ոչնչացումը
Հունվար 23 20:03 2022

Մանոայի Հավայան կղզիների համալսարանի և Փարիզի Բնական պատմության ազգային թանգարանի կենսաբանները ապացույցներ են ներկայացրել մարդկանց պատճառով սկսված նոր զանգվածային ոչնչացման մասին: Գիտնականներն իրենց եզրակացությունները ներկայացրել են Biological Reviews ամսագրում:

 
 
 

Ինչպես գրում են նրանք, վեցերորդ զանգվածային ոչնչանում են օրգանիզմների որոշակի խմբեր, որոնք աղետալի վիճակում են: Կենդանի օրգանիզմների հազվագյուտ և անհետացող տեսակների ցանկը ներառում է պահպանության կարգավիճակով գնահատված անողնաշարավորների միայն մի փոքր մասը: Այս խմբի օրգանիզմների անհետացման իրական արագության գնահատականները շատ ավելի բարձր են, քան ֆոնային արժեքը:

 
 
 

Ըստ հետազոտողների՝ մոտավորապես 16-րդ դարից ի վեր փափկամարմինները կորցրել են իրենց երկու միլիոն տեսակների 7,5-13 տոկոսը: Սա 150-260 հազար տեսակ է, ինչը մի քանի կարգով ավելի է Կարմիր գրքում նշված թվից (882 տեսակ)։

 
 
 

Հետազոտության հեղինակները համաձայն չեն այն պնդման հետ, թե շարունակական անհետացումը իրերի բնական կարգն է։ Ներկայումս մարդը միակ նշանակալի ուժն է, որն ընդունակ է էական ազդեցություն ունենալ Երկրի կենսոլորտի վրա։ Ինչպես եզրակացնում են փորձագետները, աճող ճգնաժամի պայմաններում գիտնականները պետք է կիրառեն կանխարգելիչ մեթոդները, հավաքեն և փաստաթղթավորեն հնարավորինս շատ տեսակներ, նախքան դրանց անհետանալը: