Կտրվել ամռան տապից եւ վայելել անմոռանալի օր: Հուլիսի 22-ին գեղատեսիլ Սեւանում տեղի կունենա միջոցառում, որի նպատակն է ամառային մեկ օր անցկացնել ընկերական միջավայրում: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված խմբից:
Armday.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Հայկ Սարգսյանը նշեց, որ միջոցառման ընթացքում նախատեսվում են լողափնյա թիմային եւ անհատական խաղեր, հյուրասիրություն: Ներկա կգտնվեն ռեփերներ, հայտնի եւ սիրված երգիչներ, դիջեյներ: «Տղաների տոմսի արժեքը 10.000 դրամ, աղջիկներինը՝ 8.000 դրամ է: Միաժամանակ 5 և ավելի տոմս ձեռք բերողները կստանան 30% զեղչ: Առավոտյան ժամը 10:00-ին հավաքաքվում ենք Հաղթանակ զբոսայգու դիմաց, որտեղից ավտոբուսներով շարժվում ենք դեպի Շորժա՝ Սևանի ամենամաքուր և տաք լողափը: Առանց տոմսերի լողափի մուտքը արգելվում է: Գործում է բառ-սրճարան մատչելի գներով : Սևանի խեցգետինը հյուրասիրվում է անվճար: Կազմակերպվում են լողափնյա թիմային և անհատական խաղեր , որոնց հաղթողներին տրվում են արժեքավոր նվերներ Երեկոյան հնչում է որակյալ ակումբային երաժշտությունը և սկսում ենք պարել: Գիշերը ժամը 22:00-ին ավտոբուսները վերադառնում են Երևան»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Հայկ Սարգսյանի խոսքով՝ Երեւանից- Սեւան եւ հետադարձ փոխադրումն անվճար է լինելու: «Քանի որ գեղատեսիլ Սեւանը վայելելու համար ընդամենը մեկ ամիս ժամանակ ունենք,որոշեցինք կազմակերպել նման միջոցառում: Մի ամբողջ օր մարդիկ իրար հետ են անցկացնում, տարբեր խաղեր խաղում, ծանոթանում, անցկացնում հրաշալի ժամանակ»,- նշեց Հայկը:
Ի դեպ միջոցառմանը ներկա կգտնվեն քաղաքական գործիչներ, ավագանու անդամներ, պատգամավորներ: «Սա կարծում եմ լավ հնարավորություն է մեկ օր անցկանցնել մտերմիկ միջավայրում, եւ որ ամենակարեւորն է կտրվել առօրյա հոգսերից եւ երեւանյան շոգից»,- ասաց միջոցառման կազմակերպիչը:
Լուսանկարները՝ Armday.am-ին է տրամադրել Հայկ Սարգսյանը, որոնք արվել են նախորդ տարի կայացած միջոցառմանը: