Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան


Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան
Մայիս 5 21:30 2026

«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հուշագրի ստորագրմանն է անդրադարձել. 

«Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելը արժեքավոր քայլ էր։ Անկախացումից ի վեր Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ունեցել են դինամիկ զարգացում, այսօր դրանք դրվեցին նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա։

Հռչակագրում նախանշվել են համագործակցության ամենատարբեր ուղղություններ` ռազմական, տնտեսական, քաղաքական, բժշկական, միգրացիոն և այլն։ Հայաստանի համար առանցքային խնդիր է շարունակում մնալ հայկական ապրանքների արտահանումը դեպի Ֆրանսիա, ինչի ուղղությամբ մինչ այժմ չի կատարվել բավարար աշխատանք և չկան նշանակալի արդյունքներ, իսկ առանց տնտեսության դիվերսիֆիկացիայի` հնարավոր չէ բարձրացնել երկրի դիմակայունությունը, փոխարենը աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կճողվենք։

Այսպիսով, որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական բնույթի և չսահմանափակվեն միայն քաղաքական հարաբերություններով, պետք է ջանք ու եռանդ չխնայել և հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների, ոչ թե մի քանի տասնյակ միլիոն եվրոյի արտահանման ծավալով բավարարվել»։