Էդվարդ Ասրյանը միայնակ, գերազանցիկի պես շուտ գալով, անտեսված նստած է Գյումրիում. Գեղամ Մանուկյան


Էդվարդ Ասրյանը միայնակ, գերազանցիկի պես շուտ գալով, անտեսված նստած է Գյումրիում. Գեղամ Մանուկյան
Մայիս 5 20:47 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր մասնակցել է Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին, որին ներկա էին իշխող կուսակցության տարբեր անդամներ, պաշտոնյաներ։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն է։

«Բանակի հեղինակազրկումն էլ ո՞նց է լինում...»,- հռետորական հարց է հնչեցրել Մանուկյանը։

«ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսպես միայնակ, գերազանցիկի պես շուտ գալով, անտեսված նստած է Գյումրիում, սպասում է, որ Մակրոնն իր հովանավորյալների հետ գա, որ համերգին ներկա լինի։

Վերադասն էլ (իրենց իսկ փոխած օրենքով հիմա նա ՊՆ առաջին տեղակալն է) Հայաստանում չէ։

Առավոտյան էլ Ռազմական ոստիկանությունում էր Ասրյանն արհամարհվել, երբ ՌՈ օրվա կապակցությամբ  նրան զեկուցում էր ոչ թե իր ենթակա պետն, այլ՝ մեկ այլ սպա (լուսանկարում)...

 Ուրացան անցյալն ու զինակիցներին, Արցախի Պաշտպանության բանակը և շարունակում են նվաստանալ...

Հ.Գ. իսկ համերգին էլ կողքը նստեցրել են Արցախը, ծննդավայրն ու Շուշիի սբ. Ղազանչեցոցում իր պսակի արարողությունն ուրացած մարտունեցի Արմեն Գրիգորյանին»,- գրել է Գեղամ Մանուկյանը։