Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր


Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր
Հունվար 18 15:20 2022

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին և շարունակական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը, նախագահ Սարգսյանի՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցերի։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների շուրջ։



loading...