Ադրբեջանում հայտարարել են, որ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին բանավոր պայմանավորվածություն կա


Ադրբեջանում հայտարարել են, որ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին բանավոր պայմանավորվածություն կա
Հունվար 14 15:12 2022

Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, Report-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ադրբեջանական Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

«Կարծում եմ՝ այս տարի չենք կարողանա հասնել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ընդհանուր փաստաթղթի ստորագրմանը: Հայաստանի բնակչության մեծ մասը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն յուրաքանչյուր երրորդը նրան դեմ է: Սա հարկավոր է հաշվի առնել: Հայաստանում որոշ կառույցներ չեն աջակցում Փաշինյանի քաղաքականությանը»,- ասել է Շաֆիևը: