Ամերիաբանկը բացեց ևս մեկ մասնաճյուղ այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիա»-ն այս տարի բացված թվով հինգերորդ մասնաճյուղն է: Բանկի հերթական մասնաճյուղը առանձնահատուկ շնորհակալության դրսևորում է հաճախորդներին վստահության, հավատարմության և երկարամյա համագործակցության համար: Ամերիաբանկը կարևորում է իր հաճախորդների հարմարավետությունը և հնարավորություն է ստեղծում նրանց համար օգտվելու բանկային բոլոր ծառայություններից իրենց համայնքում: «Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31- ը ներառյալ: Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար. · Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի · Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում · Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով · VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն) Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար · Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ · Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի · Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի «Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թե՛ օնլայն և թե՛ օֆլայն եղանակով: Ամերիաբանկի յուրաքանչյուր քայլ ուղղված է ստեղծելու ավելի հարմարավետ ու նպաստող միջավայր հաճախորդների համար, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, նոր ու ժամանակակից բանկային ծառայություններ: |





