Ալեվարում, մագլցում, գոլֆ, կախովի կամուրջ․ Daily Mail-ը Պարտուգալիայում հանգստի համար ուշագրավ պատճառներ է առանձնացրել (լուսանկարներ)


Ալեվարում, մագլցում, գոլֆ, կախովի կամուրջ․ Daily Mail-ը Պարտուգալիայում հանգստի համար ուշագրավ պատճառներ է առանձնացրել (լուսանկարներ)
Նոյեմբեր 28 23:52 2021

Պորտուգալիայի կառավարությունն առանձնացրել է կարանտինային սահմանափակումներից զերծ ծովափերի ցանկ, որոնց հյուրանոցներն արագորեն լցվում են մարդկանցով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այս երկիր այցելության համար բազմաթիվ պատճառներ կան՝ թե՛ սննդի, թե՛ պատմության, թե՛ ակտիվ հանգտսի և թե՛ մշակույթի սիրահարների համար։

Ստորև ներկայացնում ենք պարբերականի կողմից առանձնացված հանգստի և ժամանցի տարբերակները․

Դրսում հրաշալի է

Պորտուգալիան երկիր է, որը ստեղծված է դրսում ժամանակ անցկացնելու համար, սակայն ունի ընդամենը մեկ ազգային պարկ՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Փենեդա Գերեսում։

«Քայլել մինչև 10 կիլոմետր, լողալ ժայռերի ավազաններում և գետերում, հետևել վայրի ձիերին և գայլերին։ Յուրաքանչյուր գիշեր քնել տարբեր վայրում՝ գյուղական տնից մինչև 12-րդ դարի վանական համալիր՝ ուղեբեռդ քեզանից առաջ այնտեղ ուղարկելով», - գրում է պարբերականը՝ նկարագրելով բնության գրկում հանգիստը Պորտուգալիայում։

Sunny views over Peneda-Geres, which is Portugal's only national park and located in the remote northwest

Արկածային բարձրություն

Այստեղ պարբերականն անդրադարձ է կատարել Պաիվա գետի վրայով անցնող «Արուքա 516» կախովի կամրջին, որը ձգվում է 516 մետր երկարությամբ և այստեղից կարելի է տեսնել Ագուեյրաս ջրվեժն ու Արուքա պարկը։ Այն գտնվում է գետից 175 մետր բարձրության վրա։ Պարբերականը նշում է նաև ժամանցի տարբերակները կախովի կամուրջի մոտակայքում։

The 516 Arouca, which opened to the public in April, is the world's longest pedestrian suspension bridge. Its name references the distance in metres (1,692 ft) it stretches over the Paiva Gorge

Հեծանվարշավ դեպի աշխարհի ծայրը

Մայրացամաքային Եվրոպայի ծայրագույն կետը գտնվում է Քաբո դա Ռոքայում, որտեղ փարոս կա։ Օբիդոսից դեպի այստեղ 5-օրյա հեծանվարշավային ճանապարհ է, որն անցնելիս կարելի է նկատել ձկնորսների տնակներ և ծովափնյա ռեստորաններ։

End of the earth: The lighthouse, above, on the far western edge of Europe at Cabo da Roca

Ալեվարում (սերֆինգ) հրեշների հետ

«Եթե ցանկանում եք ալեվարել մոռացեք Կոռնոուլը և շարժվեք դեպի Պորտուգալիայի ափեր, որտեղ երբևէ նվաճված ամենամեծ ալիքը եղել է 24 մետր բարձրությամբ՝ 2017 թվականին բրազիլացի Ռոդրիգո Կոքսայի կողմից։ Այստեղ գործում է  մարզական հյուրանոց, որտեղ ալեվարման դասեր են անցկացվում։

Portugal's coast is a top spot for surfing and lessons for all levels are available on the uncrowded Cabedelo beach (pictured)

Գինու խցանում

«Հաջորդ անգամ փրփրուն գինին բացելիս հիշեք, որ աշխարհում խցանափայտի կեսից ավելին գալիս է Պորտուգալիայից», - գրել է Daily Mail-ը` անդրադառնալով Ալենտեխոյի շրջանին և նշել, որ այս ամենը կարելի է ուսումնասիրել 10-օրյա արձակուրդի ընթացքում՝ 2 գիշեր անցկացնելով Casas Do Rioa Sado կալվածքում, որը շրջապատված է խցանափայտի անտառներով։ Ուղևորության ընթացքում այցելուները կարող են իրենց սեփական գինու շիշը պատրաստել։

More than half the world's cork supply comes from Portugal and there are vast oak cork forests in the Alentejo region


Մասնակցել արքայական շրջայցերի

Պորտուգալիան պնդում է, որ Եվրոպայի ամենահին ազգային պետությունն է, որի սահմանները 12-րդ դարից ի վեր հիմնական փոփոխության չեն ենթարկվել։ Երկրի առաջին մայրաքաղաքը Գիմարայնշն է, որը առաջին արքա Աֆոնսու Էնրիկես I-ի ծննդավայրն է (ծնվ․ 1110 թվական)։

An interior view of the 12th Century Augustinian monastery, the Pousada Mosteiro de Guimaraes, which is now a hotel

Ընթերցանություն

Այստեղ պարբերականն առանձնացրել է այժմ գործող գրախանութներից աշխարհում ամենահինին, որը հիմնադրվել է 1732 թվականին և կոչվում է Livraria Bertrand։ Այստեղ է գտնվում նաև ամենափոքր գրախանութներից մեկը, որը մոտ 3 մետր քառակուսի։

The stylish rooftop restaurant at the Lumiares Hotel, which is located in Lisbon's bohemian Bairro Alto neighbourhood

Այցելություն խճանկարների քաղաք

Երկրի երկրորդ մայրաքաղաք Կոիմբրայում է գտնվում աշխարհի ամենահին համալսարաններից մեկը, որը թվագրվում է 1290 թվականին։ Մայրաքաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ գտնվում էն Կոնիմբրիգան՝ հին հռոմեական քաղաք, որտեղ գտնվում են Եվրոպայում ամենալավ պահպանված խճանկարները։

Some ten miles south of Coimbra is Conimbriga, a former Roman town that has some of Europe's best-preserved mosaics

Բացահայտել «007» ֆիլմի խաղատունը

«Ջեյմս Բոնդ»-ի երկրպագուները նախընտրությունը պետք է որ տան Palacio Estoril հյուրանոցին, որտեղ 1947 թվականին մնացել է հեղինակ Յան Ֆլեմինգը։ Հենց հյուրանոցին կից Estoril խաղատունն էլ ոգեշնչում է եղել իր առաջին գրքի՝ Casino Royale-ի համար։

Palacio Estoril Hotel is where James Bond author Ian Fleming stayed in 1941 with the casino next door inspiring his first book

Խաղալ խորհրդանշական ոսկե անցքերում

Ալգարվում է գտնվում մինի գոլֆի խաղադաշտերից մեկը, որտեղ նախ պետք է դասընթաց անցնել, որից հետո կարելի է խաղալ։

A view of the estuary bridge by the Quinta do Lago resort that guests can cross to reach the beach

Քայլել սպիտակ արագիլների հետ

Կոստա Վիսենտինայում սպիտակ արագիլներն ամեն տարի բույն են հյուսում, ինչը կարելի է տեսնել քայլարշավի վերջում՝ Ալենտեջո շրջանում։

The white storks of the Costa Vicentina build their nests each year above the pounding Atlantic

Խաղող տրորել Դուերոյում

Դուերո գյուղը գինու արտադրությամբ զբաղվող հազվագյուտ տաածքներից է, որտեղ խաղողը դեռևս ճզմվում է ոտքով տրորելու միջոցով։

A view over the Douro Valley with terraced vineyards carpeting the slopes

«Փիրի Փիրի հավ»

Վերջում պարբերականն անդրադարձ է կատարել հավի խորովածի մի տարբերակի, որի շնորհիվ Գուիա քաղաքը շատ հայտնի է դարձել և ինքն իրեն հռչակել խորոված հավի մայրաքաղաք։ Բաղադրատոմսը կազմել է ռեստորանի փեփականատեր Խոսե Կառլոս Ռամիրեսը։

Ամռանն այստեղ նույնիսկ «Փիրի Փիրի» փառատոն է անցկացվում։

Piri piri chicken originates from Portugal and the coastal town of Guia (pictured) even has a festival dedicated to the barbecue dish in the summer



loading...