Սյունքիում զոհված Մերուժան Հարությունյանը հուղարկավորվեց «Եռաբլուրում». (Տեսանյութ)


Սյունքիում զոհված Մերուժան Հարությունյանը հուղարկավորվեց «Եռաբլուրում». (Տեսանյութ)
Նոյեմբեր 20 00:32 2021

Սիսիանում նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ընթացքում զոհված Մերուժան Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

30-ամյա պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա վիրավորում էր ստացել, սակայն շարունակել էր կռվել մինչև պատերազմի ավարտը։