Նորվեգական ընկերության կողմից կառուցվող Somnio զբոսանավը, որն աշխարհում խոշորագույն մասնավոր նավերից մեկն է լինելու, ունի 221.8 մետր երկարություն և շահագործման կհանձնվի 2024 թվականին: Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք կունենա այն ներսից:
600 մլն դոլար արժողությամբ նավի ներքին ձևավորումը պատկերող լուսանկարները նոր են հրապարակվել՝ գաղտնազերծելով շքեղ «ծովային բնակավայրի» առանձնահատկությունները: Այն համարվում է ամենամեծ բնակելի զբոսանավը:
Նավը բաղկացած է 39 լյուքս դասի սենյակ-բնակարանից, որոնցից յուրաքանչյուրն ունի անհատական ձևավորման հնարավորություն: Դրանցից շատերն ունեն դեպի օվկիանոս բացվող տեսարան կամ անհատական բացօթյա պատշգամբ, խեցու տեսքով մահճակալներ, պատի երկարությամբ տեղադրված հայելիներ:
Սենյակների գները մեկնարկելու են 11 մլն դոլարից: Դրանցից ամենամեծը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է տախտակամածի վերնամասը:
Somnio-ն, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «երազանք», նախագծվել է Winch Design և Tillberg Design of Sweden ընկերությունների կողմից:
Նավում գինելու է մարզասրահ, գրադարան, սպա կենտրոն, կինոթատրոն, ռեստորաններ, լողափնյա ակումբ, փակ և բացօթյա ճաշասրահներ, հանդերձարաններ, ընդարձակ հյուրասրահ՝ 270 աստիճանով բացվող տեսարանով: Նավում լինելու է նաև 10 000 շիշ տեղավորելու հնարավորությամբ գինու մառան և համտեսի սրահ:
Նշվում է, որ սենյակների սեփականատերերի ինքնությունը գաղտնի կպահվի: Նրանցից տարեկան վարձավճար կգանձվի վերանորոգման աշխատանքների համար:
39 լյուքս սենյակ, անհատական ձևավորում, գրադարան, ռեստորաններ, դեպի օվկիանոս բացվող տեսարան և ավելին. ինչպիսի տեսք է ունենալու աշխարհի ամենամեծ բնակելի նավը ներսից (լուսանկարներ)


Լրահոս
Ինչ են հայտարարագրել ապագա դեսպանն ու նրա ծնողները
22
Օգոստոս,
2025 23:32
Մ-20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը պարտվեց եզրափակիչում
22
Օգոստոս,
2025 23:13
«Նիկոլի օրը օր չի՝ առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան
22
Օգոստոս,
2025 22:59
Մի քանի ինտենսիվ դատերից հետո «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը կշարունակվի 2 շաբաթից
22
Օգոստոս,
2025 22:37
Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
22
Օգոստոս,
2025 22:05
Վտանգված է մեր Հռչակագիրը, շուտով թիվ 1 ահաբեկիչն այն դուրս կդնի Սահմանադրությունից
22
Օգոստոս,
2025 21:49
Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար
22
Օգոստոս,
2025 21:33
Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
22
Օգոստոս,
2025 21:12
Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
22
Օգոստոս,
2025 20:51
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն ...