Ոտներիդ կկարեմ, արա՛, գլուխդ կզխկեմ, ա՛յ տղա. ոստիկանները՝ քաղաքացիներին (վիդեո)


Ոտներիդ կկարեմ, արա՛, գլուխդ կզխկեմ, ա՛յ տղա. ոստիկանները՝ քաղաքացիներին (վիդեո)
Նոյեմբեր 13 03:07 2021

Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում տեսագրություն է հրապարակվել, որում երեւում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում մի ավտոմեքենա, դուրս հրավիրում վարորդին եւ ուղեւորին, անհարգալից ու սպառնալից տոնով եւ բառապաշարով խոսում նրանց հետ:

Հրապարակման մեկնաբանություններում Ոստիկանության պաշտոնական էջը մեկնաբանություն է թողել՝ նշելով, որ հրապարակված տեսանյութն ուսումնասիրվում է: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեկնաբանություններում հայտնել է, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման ու տեսանյութի կապակցությամբ հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով: