Հայտնի է ով է հաղթել Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում


Հայտնի է ով է հաղթել Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում
Հոկտեմբեր 18 02:18 2021

Մեղրի համայնքում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին նախնակա տվյալներով հաղթել  է «Հանրապետություն» կուսակցությունը:

Հանրապետություն կուսակցությունը ստացել է ձայների 42,8 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 32,8 տոկոսը, Ազատական կուսակցությունը 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը:

Նշենք, որ կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը:

Մեղրի համայնքի համամասնական ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։



loading...