Անկախ նրանից՝ ինչ քաղաքական, ազգային ու կրոնական պատկանելություն ունեք, վաղը երթով Եռաբլուր գնացեք. Արմեն Գրիգորյան


Անկախ նրանից՝ ինչ քաղաքական, ազգային ու կրոնական պատկանելություն ունեք, վաղը երթով Եռաբլուր գնացեք. Արմեն Գրիգորյան
Սեպտեմբեր 20 20:12 2021

Այսօր լուռ, մոմերով կանգնելու ենք բոլոր այն մարդկանց, առաջնահերթ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց կյանքը տված նահատակների հիշատակի համար, այն մարդկանց, որոնք իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի անկախության. այսպես են Հայաստանի անկախությունը նշում են, իսկ այսօր՝ ժամը 00:00-ին, այստեղից դեպի Եռաբլուր ենք քայլելու երթով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր Արմեն Գրիգորյանը, որը միացել էր կառավարության դիմաց գտնվող այն քաղաքացիներին, որոնք իրենց դժգոհությունն էին արտահայտում սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տոնական համերգի անցկացման առնչությամբ:

«Անկախ նրանից՝ ով է վաղվա երթը կազմակերպելու՝ միացեք: Հիմա քաղաքական հողի վրա պառակտվելու ժամանակը չէ, կարեւորն այն է, որ առողջ ուժերը միանան: Կապ չունի՝ քոչարյանական եք, սերժական եք, քրիստոնյա ե՞ք, թե՞ կաթոլիկ, հայ ե՞ք, թե ասորի կամ այլ ազգի ներկայացուցիչ, միացեք վաղվա քայլերթին, եթե այս հողը ձերն եք համարում: Միացեք ու գնացեք Եռաբլուր, որովհետեւ այստեղ վաղը դագաղի կողքին համերգ են կազմակերպելու»,- նշեց Գրիգորյանը: