Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 քաղաքացի. ոստիկանություն


Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 քաղաքացի. ոստիկանություն
Սեպտեմբեր 18 14:30 2021

Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող 21 քաղաքացի: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց  ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասաց նա: