Բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց քաղաքացին, որը հարցրել էր՝ «Նիկոլը հա՞յ է, թե թուրք». Տեսանյութ


Բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց քաղաքացին, որը հարցրել էր՝ «Նիկոլը հա՞յ է, թե թուրք». Տեսանյութ
Սեպտեմբեր 18 15:41 2021

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։ Ակցիայի մասնակիցները պետք է քայլերթ իրականացնեն՝ դեպի կառավարության շենք, սակայն պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը նշեց, որ ոստիկանության ծառայողները զգուշացրել են, որ թույլ չեն տա քայլերթ իրականացնել։

«Ոստիկաններն ասել են, որ մենք Հրապարակ չենք կարող շարժվել։ Ասացին՝ ըստ օրենքի»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլորը բերման են ենթարկվելու, արդյո՞ք այդքան տեղ կա ոստիկանության բաժանմունքներում։
«Մենք ցույց ենք տալիս, որ այս երկրում կան հայեր»,- նշեց Գրիգորյանը։
Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին քաղաքացուն, որը հետարքրքվել էր՝ «Նիկոլը հայ է, թե թուրք»։