Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցա­ղային պայմանները


Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցա­ղային պայմանները
Սեպտեմբեր 17 20:51 2021

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 14-ից 17-ը շրջայց է կատարել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված զորամասեր ու ռազմական ոստիկանության հենակետեր։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:Մարտական դիրքերում առանձնակի ուշադրություն է դարձվել անձնակազմի հանդերձավորմանը և սոցիալ-կենցա­ղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, անվտանգ­­ության կանոնների պահպանմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին: