Համացանցում հայտնվել է՝ անցյալ տարվա օգոստոսին Մինսկում ցուցարարներին լուսաձայնային նռնակների օգնությամբ ցրելու տեսագրությունը։ Այս մասին հայտնում է NEWS. AM-ը Zerkalo.io-ն:
2020 թվականի օգոստոսի 9-ին արված տեսագրությունը հրապարակել է «Կիբեռպարտիզաններ» հաքերների խումբը։ Կադրերում երեւում է լուսաձայնային նռնակների կիրառումը մարդկանց ցրված բազմության վրա, նշում Է հրատարակությունը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացել են նախագահական ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտարարել է, որ վեցերորդ անգամ առաջադրված Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսը, իսկ գլխավոր ընդդիմադիր թեկնածու, ձերբակալված բլոգերի կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսը: Պաշտոնական արդյունքները զանգվածային բողոքներ են առաջացրել, որոնք շարունակվել են մի քանի ամիս։
Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանվել։ Ինքը՝ Լուկաշենկոն, պնդում էր, որ ցույցերի հետևում կանգնած է Արևմուտքը։