Ինչպես էր Ալեն Սիմոնյանը կոտրել ձեռքը. Նա տեսանյութ է հրապարակել


Ինչպես էր Ալեն Սիմոնյանը կոտրել ձեռքը. Նա տեսանյութ է հրապարակել
Հունիս 14 23:08 2025

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը թելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնելու հետևանքով կոտրել ձեռքը։

Տեսանյութին կից նա գրել է.
«Երբ 2023 թվականի մարտի 20-ին ինձ հետ այս դեպքը տեղի ունեցավ, էլի ինչ հիմար բաներ ասես գրում էին:

Մինչ հիմա հավատս չի գալիս, որ այ սենց կարելի է ձեռքի հոդը ուղղակի փշրել:

Իսկ մի տարի անց, թեկուզ մի քիչ ոչ լիարժեք, բայց վերականգնվեցի և նույնիսկ վերադարձա մարզադահլիճ»։