Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա հարց ՀՀ կառավարությանը, բայց դե գիտեմ, որ անիմաստ։
Ա. Սա ոնց ա հայտնվել Սյունիքում։
Բ. ԱԱԾ կա՞, ներքին, արտաքին հետախուզություն, հակահետախուզություն կա՞, թե մեռել եք։
Գ. Եթե կա, ապա ասեք, թող մարդկանց «ներքնազգեստից դուրս գան», անձնական կյանքից դուրս գան, ու զբաղվեն երկրի անվտանգությունով։
CBN-ի ռազմական թղթակից Չաք Հոլթոնը ուղիղ եթերում ցուցադրել է Սյունիքի մայրուղին և նշել. «Ես գտնվում եմ այն ճանապարհին, որը հանդիսանում է հիմնական մայրուղին, որով Իրանը իր մահաբեր անօդաչու թռչող սարքերը Իրանից Ռուսաստան է տեղափոխում Հայաստանի տարածքով»»։