Երասխում վիրավոր ունենք


Երասխում վիրավոր ունենք
Սեպտեմբեր 4 09:48 2021

Hraparak.am-ի տեղեկություններով` երեկ` սեպտեմբերի 3-ին, սահմանին Երասխի հատվածում հայ զինծառայող է վիրավորվել։ Ըստ նախնական տեղեկությունների` զինվորը իր անփութության արդյունքում է վիրավորվել։ Այլ մանրամասներ կայքը չի հայտնում։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն տվյալ դեպքի վերաբերյալ տեղեկություն չի տարածել: