Արտակարգ դեպք Երեւանում. ամուսինը վիճելուց հետո թունավոր նյութ է փչել կնոջ վրա. թունավորվել են նաեւ շենքի բնակիչները


Արտակարգ դեպք Երեւանում. ամուսինը վիճելուց հետո թունավոր նյութ է փչել կնոջ վրա. թունավորվել են նաեւ շենքի բնակիչները
Օգոստոս 29 22:33 2021

Երեւանի Իսակովի պողոտա 50/5 հասցեում գտնվող  շենքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել:  Ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ կինը եկել է նախկին ամուսնու շենք, որպեսզի տեսակցի երեխային, սակայն նրանք բնակարանի մուտքի մոտ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը անհայտ նյութ է փչել նախկին կնոջ ուղղությամբ:

 

Նյութն ըստ էության թունավոր է եղել, քանի որ քիչ անց շենքի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է եւ մի քանի շտապիգնության մեքենաներ են կանչել այս հասցե:

Մեր տեղեկություններով կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ տղամարդուն տարել են ոստիկանություն:

Շենքի բնակիչները առաջին օգնություն են ստացել շտապօգնության մեքենաներում:

 Այս պահին ժամանել են Ոստիկանության աշխատակիցներ, որոնք փորձում են պարզել դեպքի հանգամանքները:



loading...