Ադրբեջանական ԶՈՒ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն, տալով առնվազն մեկ զոհ, ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊՆ


Ադրբեջանական ԶՈՒ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն, տալով առնվազն մեկ զոհ, ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊՆ
Օգոստոս 16 11:12 2021

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, հայտնում են ՊՆ-ից։

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան: