Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Այդ օրը ժամը 21։05-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք, ձախ ազդրի և աջ հետ ականջային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Փոթորիկ Մ-ն է։










