Հայուհին` կոչում.Ո՞վքեր կարող են բաժանորդագրվել «Նազանի» - ի հայ կանանց ակումբին և ի՞նչ առավելություններ ունի ակումբը


Հայուհին` կոչում.Ո՞վքեր կարող են բաժանորդագրվել «Նազանի» - ի հայ կանանց ակումբին և ի՞նչ առավելություններ ունի ակումբը
Օգոստոս 10 14:30 2021

 Հայաստանում բացվել է հայ կանանց ակումբ: Բացման պաշտոնական արարողությունը դեռ չի կայացել, սակայն Armday.am- ը արդեն հասցրել է զրուցել 

«Նազանի» ակումբի հիմնադիր, երգահան՝ Աննա  Հովներ-ի հետ: 

 

-Ի՞նչպես առաջացավ գաղափարը ստեղծելու հայ կանանց ակումբ 

 

-Իրականում` պատահական: Ես և իմ ընկերուհի Թերեզա Մակարյանն, ով արդեն ունի մեծփորձ կազմակերպչական գործում, և«Andersen» մանկական սրճարանի հիմնադիրն է, մտածեցինք, որ լավ կլիներ ստեղծել մի հարթակ կանանց համար, որը փաստացիբացակայում է մեր երկրում: Զրուցեցինք, իսկ առավոտյան ես արդեն պատրաստեցի ապագա ակումբի:

 

-Ակումբի անունը «Նազանի» է ,անվան ընտրությունը ի՞նչով է պայմանավորված 

 

-Շատ էի ուզում գեղեցիկ, ոչ ծեծված և հայուհուն վայել անուն ընտրել ակումբի համար: Իմ պատկերացմամբ` հայ կինը պետք է լինի խելացի, համեստ, գեղեցիկ, ուժեղ, սկզբունքային, և, իհարկե` նազանի: Այս բառն իմ կարծիքով շատ հայկական է և բնութագրում է մեր ակումբի բոլոր կանանց և աղջիկներին:

 

-Ի՞նչ հիմնական գործառույթներ է իրականացնելու ակումբը 

 

-Ակումբի հիմնական նպատակն է` համախմբել աշխարհի բոլոր հայուհիներին, իրականացնելգործունեություն ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս, որպեսզի այնտեղ ապրող աղջիկները նույնպես լինեն ակտիվ, իրականացնեն տարբեր կարևոր ծրագրեր` ներկայացնելով հայ կանանց ակումբը: Երկրորդ հիմնական նպատակը` ծանոթանալ և շփվել միմյանց հետ ոչ միայն օնլայն հարթակում, այլ` ռեալ կյանքում:

Համացանցը մեզ զրկում է ռեալ շփումից, և մենք պետք է այնպես անենք, որպեսզի մեր հետաքրքիր և յուրօրինակ միջոցառումների շնորհիվ կարողանանք էլ ավելի հետաքրքիրդարձնել մեր հայուհիների կյանքը, կազմակերպելով նրանց համար այնպիսի ծրագրեր, որպեսզի նրանք ճանաչեն իրար սոցցանցերից դուրս և ունենան էլ ավելի լայն շրջապատ:

 

-Այնուամենայնիվ չբացելով շատ փակագծեր,ինչպիսի սպասումներ ունեք և ի՞նչ սպասելիքներով լցվեն Ձեր ակումբի անդամները: 

 

-Մեզ համար շատ կարևոր է, որ հայ կինը հասկանա, որ հայուհին` կոչում է, որ հայուհին չի՜ կարող հայհոյել, չի՜ կարող տղամարդկանց հետ հավասար վատ բառապաշարով խոսել, և այլն: 

Մեր ակումբի կանայք մասնակցելու են շատ տարբեր միջոցառումների, թրէյնինգների, հանդիպումների, ստեղծագործական երեկոների: Մեզ մոտ գրանցվում են այնպիսի հայուհիներ, ովքեր հաստատ իրենց էությամբ և դաստիարակությամբ օրինակ են ծառայելու, թե ինչպիսին պետք է լինի հայ կինը: Ծրագրերը շատ - շատ են, մեր ակումբի բացմանն ավելի մանրամասնորեն կխոսենք:

 

-Ո՞վեր կարող են անդամագրվել և դառնալ «Նազանի» անդամ 

 

- Բոլորը: 

«Նազանին» ունի ներքին կանոնադրություն, որին ետևելը պարտադիր պայման է: Մերֆէյսբուքյան էջում ներկայացված են բոլոր պայմաններն ու ակումբում անդամագրվելուկարգը: Ակումբն ամբողջությամբ ապաքաղաքական է, սակայն քաղաքական հայացքների մասին հարցն, այնուամենայնիվ, նշված է հարցաթերթիկում , որպեսզի զերծ մնանք կոնֆլիկտային իրավիճակներից:

 

-Աննա մինչ այս պահը քանի մարդ է անդամագրվել ակումբին 

 

-Մեր էջն այս պահին ունի արդեն 500 հետևորդ, և սա հրաշալի է դեռ չբացված ակումբի համար, իսկ հաստատված անդամների և ռեզիդենտների հստակ թիվն այս պահին հիսունի մոտ է: Ուզում եմ նշել, որ էջին բաժանորդագրված մարդիկ չեն կարող մասնակցել ակումբի միջոցառումներին, մինչ չգրանցվեն պաշտոնապես, և իրենց հարցաթերթիկը  չհաստատի «Նազանիի» խորհուրդը:

 

Վստահորեն կարող եմ ավելացնել, որ «Նազանի» հայ կանանց ակումբի բոլոր միջոցառումներն անցնելու են յուրօրինակ, հետաքրքիր և շատ տարբերվող:

 

Տեղեկացնենք, որ մինչև օգոստոսի 11-ը գրանցված կանայք կկարողանան մասնակցելբացման միջոցառմանը,իսկ ահա օգոստոսի 11-ից հետո միացած  նազանիները կմասնակցենհաջորդող բոլոր միջոցառումներին: 

Մի մոռացեք հայտեր ուղարկել և բաժանորդագրվել ահա այս հղումով՝  https://www.facebook.com/nazaniclub/