ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը վերսկսում է բոլոր տեսակի վիզաների հայտերի ընդունումը


ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը վերսկսում է բոլոր տեսակի վիզաների հայտերի ընդունումը
Օգոստոս 8 11:51 2021

Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը:

Այս մասին հայտնում է «TLS CONTACT» վիզաների դիմում-հայտի կենտրոնը: Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի հոկտեմբերից՝ ի թիվս այլ երկրների, արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքն Իտալիա։