Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տանիքից անզգուշաբար 63-ամյա տղամարդ է ցած ընկել


Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տանիքից անզգուշաբար 63-ամյա տղամարդ է ցած ընկել
Օգոստոս 6 22:13 2021

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով, գիտակցության չգալով, մահացել է։