Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել


Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել
Օգոստոս 6 17:07 2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն: Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մաիսն հայտնում է ԱՀՆ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 
 
 

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։