Տավուշում կան ադրբեջանական գյուղեր․ չեմ բացառում, որ դրանք կփոխանակվեն․ Վահե Ղալումյան (տեսանյութ)


Տավուշում կան ադրբեջանական գյուղեր․ չեմ բացառում, որ դրանք կփոխանակվեն․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
Օգոստոս 6 13:08 2021

Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Չեմ բացառում, որ դրանք կարող են փոխանակվել։ Ես կարծում եմ, որ կա խնդիր, որը պետք է լուծել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի հետ ունեցած պարտականությունների շրջանակներում ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ հարցին, մարզպետը պատասխանեց.

«Մենք ՀԱՊԿ-ի հետ ունենք պայմանագիր, որը մեր տարածքների հետ կապված խնդիրների դեպքում կարող է գործել, ինչ-որ պահից պետք է սկսի այդ համագործակցությունը»,– ասաց Ղալումյանը՝ հավելելով, որ այս պահին Տավուշում որևէ խնդիր չկա։

«Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հանձնաժողով պետք է ստեղծվի, լուծվեն սահմանում առկա խոչընդոտները, որպեսզի գնանք երկարատև խաղաղության»։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում ռուսական զորքերի տեղակայմանը հայ- ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, Ղալումյանը նշեց, որ եթե խաղաղության պետք է հասնել այդ ճանապարհով, ուրեմն պետք գնալ այդ ճանապարհով։


 

 


loading...